Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պուտինի հետ ռուսական բաղնիքում

Պուտինի հետ ռուսական բաղնիքում
18.04.2015 | 11:26

Հեռուստահաղորդավար Մարիա Սիտելի հարցին՝ պետությունների ղեկավարներից որևէ մեկին հրավիրե՞լ եք ռուսական բաղնիք, որտեղ բանակցություններն ավելի արդյունավետ են, քան կլոր սեղանի շուրջ, հարցին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ կապի ժամանակ պատմել է, թե ինչպես են Գերմանիայի նախկին կանցլերի հետ խեղդվել: «ԳԴՀ նախկին կանցլեր պարոն Շրյոդերի հետ շատ տարիներ առաջ իմ նստավայրում մի անգամ որոշեցինք շոգեհարվել: Բաղնիքում կրակ բռնկեց: Շրյոդերը նոր սկսել էր գարեջուր խմել: Ես տեսա կրակը ու դուրս եկա նախաբաղնիք, ասացի. «Գերհարդ, արագ դուրս ենք գալիս, վառվում ենք՛»: Նա թե՝ սպասիր, գարեջուր եմ խմում: Ասում եմ՝ «Գժվե՞լ ես: Ի՞նչ գարեջուր, վառվում ենք, չե՞ս հասկանում»: Բայց նա, այնուամենայնիվ, մինչև գարեջուրը չխմեց, դուրս չեկավ՝ ուժեղ բնավորություն ունի: Բաղնիքը լրիվ այրվեց: Այլևս այդտեղ որևէ մեկի հետ չեմ շոգեհարվել:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ